Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, որը լսում ենք գրեթե ամեն օր։
Իմ պատասխանը միշտ նույնն է՝ այո՛, եթե դու պատրաստ ես սովորել և աշխատել քեզ վրա։
Օնլայն սովորելու համար քեզ անհրաժեշտ է ընդամենը՝
💻 Համակարգիչ
🌐 Կայուն ինտերնետ
🎯 Սովորելու ցանկություն
⏳ Կարգապահություն
Մնացած ամեն ինչ արդեն կազմակերպում ենք մենք։
Մեր դասերը պարզապես տեսազանգեր չեն։ Յուրաքանչյուր դասի ընթացքում ուսանողները գրում են կոդ, լուծում են խնդիրներ, հարցեր են տալիս, քննարկում տարբեր մոտեցումներ, իսկ ես անմիջապես ստուգում և ուղղում եմ նրանց աշխատանքը։ Եթե ինչ-որ բան անհասկանալի է, կանգ ենք առնում և նոր միայն շարունակում, մինչև թեման ամբողջությամբ հասկանալի լինի։
Դասընթացի ընթացքում աշխատում ենք իրական տեխնոլոգիաներով՝ HTML, CSS, JavaScript, TypeScript, React, Next.js, Node.js, տվյալների բազաներ, Git, API-ներ և AI գործիքներ։ Մեր նպատակը միայն տեսություն փոխանցելը չէ, այլ սովորեցնել այնպես, որ ուսանողը կարողանա ինքնուրույն ստեղծել նախագծեր և պատրաստ լինի աշխատել IT ոլորտում։
Այս լուսանկարներն էլ հենց մեր օնլայն դասերից են։ Դրանք նկարել եմ հանգստի ընթացքում, բայց դասերի որակը, գրաֆիկը և պատասխանատվությունը չեն փոխվել։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս դաս վարել աշխարհի ցանկացած կետից, իսկ ուսանողներին՝ սովորել իրենց համար հարմար վայրից՝ առանց ժամանակ կորցնելու ճանապարհի վրա։

Եթե դու վաղուց մտածում ես ծրագրավորում սովորելու մասին, բայց կարծում էիր, որ օնլայն ձևաչափը չի կարող արդյունավետ լինել, վստահ եղիր՝ ամեն ինչ կախված է ոչ թե ձևաչափից, այլ ճիշտ կազմակերպված ուսուցումից, քո հետևողականությունից և ամեն օր մի փոքր առաջ շարժվելու ցանկությունից։



ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։