Ցանկացած իրական հավելված ինչ-որ տեղ պահում է տվյալներ՝ օգտատերեր, պատվերներ, հաղորդագրություններ։ Երբ սկսնակը կառուցում է առաջին լուրջ նախագիծը, անխուսափելիորեն հարց է առաջանում՝ SQL, թե NoSQL։ Ինտերնետում շատ վեճեր կան, բայց պատասխանը սովորաբար ավելի պարզ է, քան թվում է։
SQL բազաները՝ աղյուսակներ և կապեր
SQL (relational) բազաները տվյալները պահում են աղյուսակներում, ինչպես Excel-ը, բայց շատ ավելի խիստ կանոններով։ Յուրաքանչյուր աղյուսակ ունի սյուներ՝ հստակ տիպերով, իսկ աղյուսակները կապված են իրար։
Օրինակ՝ դասընթացների կայքում կարող են լինել students, courses և enrollments աղյուսակները։ Մեկ հարցումով կարող ես ստանալ «բոլոր ուսանողները, ովքեր գրանցվել են JavaScript դասընթացին դեկտեմբերին»։
Ամենահայտնի SQL բազաներն են PostgreSQL-ը և MySQL-ը։ Դրանց հետ աշխատում ես SQL լեզվով․
SELECT name, email FROM students WHERE city = 'Yerevan';NoSQL բազաները՝ ճկուն փաստաթղթեր
NoSQL-ը ընդհանուր անուն է մի քանի տեսակի բազաների համար, բայց սկսնակները սովորաբար նկատի ունեն document բազաները, ինչպիսին է MongoDB-ն։ Այստեղ տվյալները պահվում են JSON-ի նման փաստաթղթերով, և տարբեր փաստաթղթեր կարող են ունենալ տարբեր դաշտեր։
{ "name": "Անի", "skills": ["HTML", "CSS"], "city": "Gyumri" }Սա հարմար է, երբ տվյալների կառուցվածքը հաճախ է փոխվում կամ երբ պահում ես մեծ ծավալի ոչ միատեսակ տվյալներ։ JSON-ին դեռ ծանոթ չե՞ս՝ նայիր Ի՞նչ է API-ն․ պարզ բացատրություն։
Հիմնական տարբերությունները
Կառուցվածք՝ SQL-ում սխեման նախապես սահմանված է, NoSQL-ում՝ ճկուն։
Կապեր՝ SQL-ը ուժեղ է իրար կապված տվյալների հետ (օգտատեր → պատվեր → ապրանք), NoSQL-ում կապերը ավելի բարդ են։
Տվյալների ամբողջականություն՝ SQL բազաները երաշխավորում են, որ, օրինակ, գումարի փոխանցումը կամ ամբողջությամբ կկատարվի, կամ ընդհանրապես չի կատարվի (տրանզակցիաներ)։
Սկսելու արագություն՝ NoSQL-ով սկզբում ավելի արագ ես առաջ գնում, բայց նախագիծը մեծանալիս ճկունությունը կարող է դառնալ քաոս։
Ինչ ընտրել առաջին նախագծի համար
Ազնիվ պատասխանը՝ մեծ մասամբ SQL, հատկապես PostgreSQL։ Պատճառները երեքն են․
Իրական բիզնեսի տվյալների մեծ մասը կապված է իրար (հաճախորդներ, պատվերներ, վճարումներ)։
SQL-ը երկար տարիներ կայուն հմտություն է և պահանջվում է backend թափուր տեղերի մեծ մասում։
Խիստ կառուցվածքը սովորեցնում է մտածել տվյալների մասին կարգապահ ձևով։
NoSQL-ը լավ ընտրություն է, երբ կառուցում ես լոգեր, կոնտենտի կառավարման համակարգ ճկուն դաշտերով կամ արագ նախատիպ, որի կառուցվածքը դեռ պարզ չէ։
ORM-ներ՝ կամուրջ կոդի և բազայի միջև
Իրական նախագծերում հաճախ SQL ուղղակի չես գրում, այլ օգտագործում ես ORM՝ գրադարան, որը թույլ է տալիս աշխատել բազայի հետ ծրագրավորման լեզվով։ Node.js-ում տարածված են Prisma-ն և Sequelize-ը։ Բայց ORM-ը չի փոխարինում SQL-ի հիմքերը հասկանալուն․ երբ ինչ-որ բան դանդաղում է, պետք է հասկանալ, թե ինչ հարցում է իրականում գնում բազային։
Ինչպես սկսել պրակտիկան
Տեղադրիր PostgreSQL և որևէ գրաֆիկական գործիք (pgAdmin, DBeaver)։
Ստեղծիր երկու կապված աղյուսակ՝ օրինակ
authorsևbooks։Սովորիր չորս հիմնական գործողությունը՝ SELECT, INSERT, UPDATE, DELETE։
Հետո՝ JOIN, որը միավորում է աղյուսակները։
Վերջում միացրու բազան քո Node.js API-ին․ սկզբնակետ՝ առաջին REST API-ն Node.js-ով։
Backend-ի ամբողջական ճանապարհը՝ Node.js սովորելու քարտեզ 2026։
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ է մեկ նախագծում լինել և՛ SQL, և՛ NoSQL
Այո, մեծ համակարգերում հաճախ այդպես է՝ հիմնական տվյալները SQL-ում, իսկ քեշը կամ լոգերը՝ այլ տեսակի բազաներում։ Բայց առաջին նախագծի համար մեկը բավական է։
MySQL, թե PostgreSQL
Երկուսն էլ լավն են։ PostgreSQL-ն ունի ավելի շատ հնարավորություններ և այսօր հաճախ է ընտրվում նոր նախագծերի համար, իսկ MySQL-ը շատ տարածված է PHP/WordPress աշխարհում։ Սկզբունքները նույնն են։
Պե՞տք է արդյոք SQL իմանալ frontend ծրագրավորողին
Պարտադիր չէ, բայց հիմքերը օգնում են հասկանալ, թե ինչ է կատարվում backend-ում, և հեշտացնում են full stack դառնալը։
Տվյալների բազաները, API-ները և backend-ը սովորում ենք իրական նախագծերի վրա․ նայիր Danisoft Academy-ի դասընթացները։





ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։