
AI Automation դասընթաց
Սովորիր AI-ով ավտոմատացնել աշխատանքը և ստեղծել սեփական խելացի համակարգերը
AI BUILDER-ը AI Automation դասընթաց է՝ 3 ամիս գործնական աշխատանք, որտեղ սովորում ես AI-ի միջոցով ավտոմատացնել կրկնվող աշխատանքները, պատասխանել հաճախորդներին, հավաքել հայտերը, կապել տարբեր ծրագրերն իրար և ստեղծել սեփական աշխատող AI ծառայությունը։ AI Automation նշանակում է՝ այն գործերը, որոնք ամեն օր կրկնվում են, սկսում է անել AI-ը քո փոխարեն։ Օրինակ՝ Instagram-ի մեկնաբանությանն ավտոմատ պատասխան, կայքից եկած հայտի ավտոմատ գրանցում ու ուղարկում պատասխանատուին, երկար փաստաթղթից անհրաժեշտ տվյալների առանձնացում, հաճախորդի հարցին պատասխան նաև ոչ աշխատանքային ժամերին։ Դասընթացը կառուցված է գործնականի վրա։ Ամեն բաժնի վերջում ունենում ես աշխատող լուծում՝ AI օգնական, ավտոմատացում, chatbot, ծրագրերն իրար կապող գործընթաց, իսկ վերջում՝ սեփական առցանց AI ծառայության առաջին աշխատող տարբերակը։ Ծրագրավորման նախնական գիտելիքներ պարտադիր չեն։ Ամեն տեխնիկական բառ բացատրվում է պարզ հայերենով և անմիջապես ցույց տրվում կենդանի օրինակով։ Դասերն անցկացվում են շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ։ Խմբում առավելագույնը 5 մասնակից է։ Կարող ես մասնակցել օնլայն կամ տեղում՝ Երևանում, Արամ Խաչատրյան 4 հասցեում։
Սեղմիր շաբաթի վրա՝ տեսնելու մանրամասները։
Ամենից հաճախ տրվող հարցերն այս դասընթացի մասին։
Այո։ Դասընթացը սկսվում է զրոյից և նախատեսված է հենց այն մարդկանց համար, ովքեր ծրագրավորման փորձ չունեն։ Ամեն նոր տերմին բացատրվում է պարզ հայերենով, հետո միասին անում ենք գործնական օրինակը։
Ոչ ամբողջովին։ AI Automation նշանակում է AI-ի և պատրաստի գործիքների միջոցով ավտոմատացնել կրկնվող աշխատանքները՝ առանց զրոյից կոդ գրելու։ Վերջին բաժնում դիպչում ենք նաև կոդին, բայց AI-ի օգնությամբ։
Քո AI օգնականը, կրկնվող աշխատանքներն ավտոմատացնող համակարգ, հաճախորդներին պատասխանող chatbot, տարբեր ծրագրեր իրար կապող ավտոմատ գործընթաց և սեփական առցանց AI ծառայության առաջին աշխատող տարբերակը։ Բոլորը մնում են քեզ մոտ՝ պորտֆոլիոյի համար։
Դասընթացը տևում է 3 ամիս։ Հանդիպումները շաբաթական 3 անգամ են՝ յուրաքանչյուրը 2 ժամ։ Արժեքը ամսական 120,000 դրամ է։
Կարող ես մասնակցել երկու ձևով էլ՝ օնլայն կամ տեղում՝ Երևանում, Արամ Խաչատրյան 4 հասցեում։ Խմբում առավելագույնը 5 մասնակից է։
Կկարողանաս բիզնեսների համար պատրաստել AI ավտոմատացումներ, chatbot-ներ և AI խորհրդատուներ, կապել տարբեր ծրագրերն իրար, առաջարկել AI ծառայություններ որպես ֆրիլանսեր կամ զարգացնել սեփական AI ծառայությունը (AI Automation Specialist, AI Systems Builder)։ Աշխատանք կամ եկամուտ չենք երաշխավորում։
Խմբերը փակվում են 5 հոգուց հետո։ Ուղարկիր դիմումը և ապահովիր տեղդ։