
Ամառային IT Ծրագիր երեխաների համար (10–15 տարեկան)
Ծրագրավորում, Անգլերեն և AI՝ մեկ դասընթացում, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են, այլ ստեղծում, փորձարկում և ձեռք բերում գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն ամբողջ կյանքում։
Այս ծրագիրը նախատեսված է երեխաների համար, ովքեր ցանկանում են իրենց ամառը անցկացնել օգտակար, ձեռք բերել նոր գիտելիքներ և ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ծրագրավորման հիմունքներ, կծանոթանան արհեստական բանականության (AI) գործիքներին և ավտոմատացման հնարավորություններին, ինչպես նաև կզարգացնեն անգլերենի գիտելիքները։ 📅 Գրաֆիկ • Երկուշաբթի — Ծրագրավորում և AI • Չորեքշաբթի — Անգլերեն (ոչ պարտադիր) • Ուրբաթ — Ծրագրավորում և AI 🕓 Ժամը՝ 16:00 Դասընթացի ընթացքում երեխաները կստեղծեն իրենց առաջին նախագծերը, կսովորեն աշխատել AI գործիքներով, կզարգացնեն տրամաբանական մտածողությունը և կստանան գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն ինչպես դպրոցում, այնպես էլ ապագա մասնագիտության ընտրության ժամանակ։ Ծրագրավորում, Անգլերեն և AI՝ մեկ դասընթացում, որտեղ երեխաները ստեղծում են, փորձարկում և ձեռք բերում ապագայի հմտություններ։
Ամենից հաճախ տրվող հարցերն այս դասընթացի մասին։
Դասընթացը նախատեսված է 10–15 տարեկանների համար։
Ոչ, դասընթացը սկսվում է զրոյից և հարմար է սկսնակների համար։
📍 Մեր հասցեն՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան 4
Ծրագրավորում, AI (արհեստական բանականություն), ավտոմատացման հիմունքներ և անգլերեն (ըստ ցանկության)։
Դասընթացի տևողությունը 2 ամիս է։ Շաբաթական անցկացվում է 3 դաս՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 16։00 օրերին։ Երկու դասը նվիրված է ծրագրավորմանը և AI-ին, իսկ մեկ դասը՝ անգլերենին։ Անգլերենի դասին մասնակցելը պարտադիր չէ և ցանկության դեպքում կարող եք հրաժարվել դրանից։
Այո, անգլերենի դասերը սկսվում են 0-ից և հարմար են սկսնակների համար։
Այո։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները, ըստ ցանկության, կարող են շարունակել իրենց ուսումը Full Stack AI Program ծրագրում։ Այդ ծրագիրը նախատեսված է ավելի խորացված ուսուցման համար և ներառում է ժամանակակից վեբ ծրագրավորում, AI գործիքներ, տվյալների բազաներ և իրական նախագծերի ստեղծում։ Ամառային ծրագիրը կարող է հանդիսանալ առաջին քայլը Full Stack AI Program-ին միանալու համար։
Այո, դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվում է Danisoft-ի մասնակցության սերտիֆիկատ։ Սերտիֆիկատը հաստատում է, որ մասնակիցը հաջողությամբ ավարտել է «Ծրագրավորում, AI և Անգլերեն» ամառային ծրագիրը։
Մենք աշխատում ենք փոքր խմբերով, որպեսզի յուրաքանչյուր մասնակից ստանա բավարար ուշադրություն և կարողանա ակտիվ մասնակցել դասերին։ Խմբում սովորաբար լինում է 4–6 մասնակից։
Դասընթացն անցկացվում է միայն օֆլայն (ներկայությամբ) ձևաչափով։ Օնլայն ուսուցում այս ծրագրի համար նախատեսված չէ։
Եթե 14+ տարեկան եք, կարող եք միանալ մեր Full Stack AI Program ծրագրին, որը հասանելի է նաև օնլայն ձևաչափով։
Խմբերը փակվում են 5 հոգուց հետո։ Ուղարկիր դիմումը և ապահովիր տեղդ։