
Danisoft շրջանավարտ
Full Stack Web Developer
Սկսնակ Full Stack ծրագրավորող, ով շարունակում է զարգացնել իր մասնագիտական հմտությունները և գործնական փորձը՝ ձգտելով հասնել ավելի բարձր արդյունքների։
Մասնակցել է Danisoft Academy-ի «Full Stack Web Development» ծրագրին, որի ընթացքում ուսումնասիրել է ժամանակակից վեբ ծրագրավորման հիմնական տեխնոլոգիաները և կատարել տարբեր գործնական առաջադրանքներ։ Ուսման ընթացքում նա ձեռք է բերել ծրագրավորման հիմնարար գիտելիքներ և ծանոթացել իրական նախագծերի մշակման գործընթացին։
Գևորգը դեռ ունի աճելու և փորձ կուտակելու տեղ։ Եթե ավելի շատ ժամանակ տրամադրի պրակտիկային, աշխատի սեփական նախագծերի վրա և լինի ավելի հետևողական, կարող է զգալիորեն զարգացնել իր մասնագիտական հմտություններն ու հասնել ավելի բարձր արդյունքների։ Վստահ եմ, որ ճիշտ մոտեցման և շարունակական աշխատանքի շնորհիվ նա կկարողանա առաջընթաց գրանցել ծրագրավորման ոլորտում։
Գևորգի առաջընթացի համար մենք գործադրել ենք առավելագույն ջանքեր՝ մշտական կապ պահպանելով նաև նրա ծնողի հետ և փորձելով ստեղծել բոլոր պայմանները զարգացման համար։ Այնուամենայնիվ, առանց ուսանողի բարձր պատասխանատվության, հետևողական աշխատանքի և ինքնուրույն պրակտիկայի հնարավոր չէ հասնել այն արդյունքներին, որոնք պահանջվում են ծրագրավորման ոլորտում։