Danisoft Academy

Vibe Coding + AI Automation · Մեկնարկ՝ նոյեմբերի 20, 19:30 · 100% օնլայն · 3 ամիս · 3-րդ ամիսն անվճար

Սովորիր AI-ի օգնությամբ ստեղծել կայքեր, հավելվածներ և ավտոմատացումներ՝ 3 ամսում, նույնիսկ զրոյից

3 ամիս, շաբաթական 2 live դաս՝ երեքշաբթի և ուրբաթ։ Կսովորես AI-ին հստակ առաջադրանք տալ, ստուգել արդյունքը և քայլ առ քայլ ստեղծել կայք, AI օգնական ու ավտոմատացումներ, որոնք քո փոխարեն կանեն կրկնվող գործերը։ Ծրագրավորման փորձ պետք չէ։

Տևողություն
3 ամիս
Հաճախություն
Շաբաթական 2 անգամ
Դասի տև.
2 ժամ
Տարիք
16+
Մակարդակ
միջին

Նկարագրություն

Դասընթացի մասին

Ինչու հենց հիմա

AI-ն այսօր կարող է գրել կոդի մեծ մասը։ Դա նշանակում է, որ քո կայքը, հայտերի հաշվառման համակարգը կամ ավտոմատ հաղորդագրությունները ստեղծելու համար այլևս պարտադիր չէ տարիներով ծրագրավորում սովորել կամ մասնագետ վարձել։

Բայց AI-ն անում է այն, ինչ խնդրում ես, ոչ թե այն, ինչ իրականում պետք է, և հաճախ սխալվում է։ Հաղթողը նա է, ով կարող է հստակ նկարագրել առաջադրանքը, ստուգել արդյունքը և հասցնել այն աշխատող վիճակի։ Հենց դա ենք սովորեցնում։

Ի՞նչ է Vibe Coding-ը

Դու նկարագրում ես, թե ինչ ծրագիր ես ուզում, իսկ AI-ն գրում է կոդը։ Դու ես որոշում, թե ինչ պետք է ստեղծել, ստուգում ես արդյունքը և ուղղորդում այնքան, մինչև ամեն ինչ աշխատի այնպես, ինչպես պետք է։

Ի՞նչ է AI Automation-ը և ինչու է այն օգտակար

Շատ գործեր ամեն օր նույն ձևով են արվում՝ հայտը ընդունել, տվյալները գրել աղյուսակում, պատասխան ուղարկել, գործընկերոջը հիշեցնել։ Ավտոմատացումը այդ քայլերը մեկ անգամ կարգավորում է, և դրանք աշխատում են առանց քեզ։ AI-ն կարող է նաև կարդալ հաղորդագրությունը, հասկանալ՝ ինչ է ուզում հաճախորդը, և պատրաստել պատասխանի նախագիծ։

Ի՞նչ կկարողանաս ստեղծել ավարտին

• Կայք կամ վեբ հավելված՝ քո գաղափարի, ծառայության կամ բիզնեսի համար, հրապարակված ինտերնետում

• Հայտերի կամ հաճախորդների հաշվառման պարզ համակարգ՝ տվյալներն ու ընթացքը մեկ տեղում

• AI օգնական կամ chatbot, որը պատասխանում է հաճախ տրվող հարցերին քո տվյալներով

• Ավտոմատ գործընթաց՝ հայտը եկավ → տվյալները գրանցվեցին → քեզ ծանուցում եկավ, հաճախորդին՝ պատասխան

• Քո ավարտական նախագիծը՝ քո ընտրած գաղափարով կամ աշխատանքային խնդրով

Սրանք օրինակներ են։ Իրական նախագծերը կախված են քո նպատակից և դասերից դուրս հատկացրած ժամանակից։

Ում համար է դասընթացը

• Սկսնակների, ովքեր երբեք կոդ չեն գրել, բայց ուզում են ստեղծել, ոչ թե միայն դիտել տեսանյութեր

• Մասնագետների (վաճառք, մարքեթինգ, HR, հաշվապահություն, ադմինիստրացիա), ովքեր ամեն օր կրկնվող գործեր են անում

• Բիզնեսի սեփականատերերի և ֆրիլանսերների, ովքեր ուզում են իրենց կայքը, հաշվառումը կամ հաճախորդին պատասխանները ինքնուրույն ստեղծել ու ավտոմատացնել

• Նրանց, ովքեր մտածում են ոլորտում փորձել իրենց ուժերը՝ կարճ ու մատչելի ձևաչափով

Եթե նպատակդ դասական ծրագրավորող դառնալն է, ընտրիր AI Full Stack Programming 6-ամսյա դասընթացը։

Ինչ է ներառված

• Մոտ 24 live դաս՝ 2-ական ժամ

• Live հարցուպատասխան դասերի ընթացքում

• Յուրաքանչյուր դասի ձայնագրություն

• Տնային առաջադրանքների ստուգում

• Մասնակիցների Telegram խումբ

• Գործնական նախագծերի ստեղծում

• Ավարտական հավաստագիր

Ինչու Danisoft Academy

• Դասերը live են, ոչ թե ձայնագրված դասընթաց․ հարցդ տալիս ես հենց այն պահին, երբ խցվել ես

• Դասավանդում է Դանիել Համբարձումյանը՝ Software Engineer և AI Mentor, Danisoft Academy-ի հիմնադիրը

• Danisoft Academy-ն գործում է 2019-ից

• Ուսուցումը հայերեն է, իրական օրինակներով՝ հայկական բիզնեսի և աշխատանքի իրավիճակներից

Դասընթացի պայմանները

• Մեկնարկ՝ նոյեմբերի 20, 19:30 (Երևանի ժամանակով)

• Դասերի օրեր՝ երեքշաբթի և ուրբաթ, 2-ական ժամ

• Տևողություն՝ 3 ամիս

• Ձևաչափ՝ 100% օնլայն

• Տարիք՝ 16+

• Արժեք՝ 49,000 ֏/ամիս (3 ամիսը՝ 147,000 ֏) կամ 98,000 ֏՝ ամբողջ դասընթացը միանգամից վճարելիս մինչև մեկնարկը․ երրորդ ամիսն անվճար է

• Տեղի ամրագրում՝ 20,000 ֏, որը հանվում է ընտրած վճարման տարբերակի ընդհանուր գումարից

Սովորիր AI-ի օգնությամբ ստեղծել կայքեր, հավելվածներ և ավտոմատացումներ՝ 3 ամսում, նույնիսկ զրոյից

Նախապայմաններ

  • Ծրագրավորման փորձ պարտադիր չէ
  • Համակարգիչ կամ նոութբուք (հեռախոսով հնարավոր չէ)
  • Կայուն ինտերնետ
  • Դասերից դուրս՝ շաբաթական մի քանի ժամ պրակտիկայի համար

Ծրագիր

Դասընթացի ծրագիր

  1. 01 Ամիս 1՝ AI-ը որպես ծրագրավորման օգնական

    Կհասկանաս, ինչպես են աշխատում կայքերն ու ծրագրերը, և կսովորես գաղափարը նկարագրել AI-ին հասկանալի առաջադրանքով։

  2. 02 Ամիս 1՝ քո առաջին կայքը

    Կստեղծես կայք կամ landing էջ, կսովորես ստուգել ու ուղղել սխալները և կհրապարակես այն ինտերնետում։

  3. 03 Ամիս 2՝ հավելվածներ տվյալներով

    Ձևեր, տվյալների պահպանում և հայտերի կամ հաճախորդների հաշվառման պարզ համակարգ։

  4. 04 Ամիս 2՝ AI-ը քո հավելվածի ներսում

    Կստեղծես chatbot կամ AI օգնական, որը պատասխանում է քո տվյալներով, և կսովորես անվտանգության հիմնական կանոնները։

  5. 05 Ամիս 3՝ AI Automation

    Կկապես ձևեր, աղյուսակներ, էլ. փոստ և մեսենջերներ՝ հայտը եկավ → գրանցվեց → ծանուցում գնաց։ AI-ն կարդում, դասակարգում և պատասխանի նախագիծ է գրում։

  6. 06 Ամիս 3՝ ավարտական նախագիծ

    Քո գաղափարը կամ աշխատանքային խնդիրը կհասցնես աշխատող նախագծի և կներկայացնես այն վերջին դասին։

Ինչ ես ստանում դասընթացի ավարտին

  • Վկայական

    Դասընթացի ավարտին կստանաս Danisoft Academy-ի ավարտական հավաստագիր։

Ինչ ես սովորելու

  • Vibe Coding
  • AI օգնականներ
  • Վեբ էջեր
  • Ձևեր և տվյալներ
  • Chatbot-ներ
  • Ավտոմատացման հարթակներ
  • Ինտեգրացիաներ
  • Հրապարակում (deploy)

Ինչու՞ մենք

Առավելություններ

Սկսնակների համար

Սկսում ենք զրոյից։ Բավարար է համակարգիչ օգտագործելը և սովորելու ցանկությունը։

Live դասեր և հարցուպատասխան

Շաբաթական 2 դաս դասախոսի հետ․ հարցդ տալիս ես հենց այն պահին, երբ խցվել ես։

Իրական նախագծեր

Ամեն ամիս ավարտում ես աշխատող արդյունքով՝ կայք, հավելված, ավտոմատացում։

Աշխատանքում կիրառելի

Օրինակները բիզնեսի և ամենօրյա աշխատանքի իրավիճակներից են։

100% օնլայն, երեկոյան

Դասերը 19:30-ին են՝ երեքշաբթի և ուրբաթ, աշխատանքից հետո, ցանկացած վայրից։

Դասերի ձայնագրություններ

Յուրաքանչյուր դաս ձայնագրվում է․ բաց թողածը կարող ես դիտել հետո։

Տնայինների ստուգում և Telegram խումբ

Տնային առաջադրանքները ստուգվում են, իսկ հարցերը քննարկում ենք մասնակիցների Telegram խմբում։

Ավարտական հավաստագիր

Դասընթացի ավարտին կստանաս Danisoft Academy-ի հավաստագիր։

Ով է դասավանդում

Դասախոսը

Դանիել Համբարձումյան

Software Engineer | AI Mentor

Արժեք

Ամսական վճարում

49,000֏ / ամիս

Ամբողջ դասընթացը մեկ վճարումով՝

98,000֏

Կխնայես 49,000 ֏

Տեղը ամրագրելու համար՝

20,000֏ դեպոզիտ

Ամրագրման գումարը ներառված է ուսման վարձի մեջ և հանվում է ընտրած վճարման տարբերակի ընդհանուր գումարից․ հավելյալ վճար չէ։

Գրանցվիր դասընթացին

Ընտրիր վճարման տարբերակը

Սեղմելով՝ համաձայնում ես, որ կապվենք քեզ հետ։

ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Ծրագրավորման փորձ պե՞տք է։
Ոչ։ Դասընթացը նախատեսված է նաև բացարձակ սկսնակների համար։ Սկսում ենք հիմքերից և ամեն ինչ անում ենք քայլ առ քայլ։ Բավարար է համակարգիչ օգտագործելը։
Ի՞նչ է Vibe Coding-ը։
Դու նկարագրում ես, թե ինչ ծրագիր ես ուզում, AI-ն գրում է կոդը, իսկ դու ստուգում ես արդյունքը և ուղղորդում այնքան, մինչև ծրագիրն աշխատի այնպես, ինչպես պետք է։
Ի՞նչ է AI Automation-ը։
Տարբեր ծրագրեր ու գործիքներ իրար կապելն է, որպեսզի կրկնվող քայլերն ամեն անգամ ձեռքով չանես։ Օրինակ՝ հաճախորդը լրացնում է ձևը, տվյալները գրանցվում են, դու անմիջապես ծանուցում ես ստանում, իսկ հաճախորդը՝ պատասխան։
Եթե AI-ն գրում է կոդը, ինչո՞ւ սովորել։
Որովհետև AI-ն անում է այն, ինչ խնդրում ես, և հաճախ սխալվում է։ Դասընթացում սովորում ես հենց այն, ինչ արդյունքը դարձնում է օգտագործելի՝ հստակ առաջադրանք, ստուգում և ուղղում։
Ի՞նչ կկարողանամ ստեղծել ավարտին։
Օրինակ՝ կայք կամ վեբ հավելված, հայտերի հաշվառման պարզ համակարգ, AI օգնական և ավտոմատ աշխատանքային գործընթաց։ Կոնկրետ արդյունքը կախված է քո նպատակից և պրակտիկային տրամադրած ժամանակից։
Ինչպե՞ս են անցնում դասերը։
Live, 100% օնլայն, երեքշաբթի և ուրբաթ՝ 19:30-ին (Երևանի ժամանակով), 2-ական ժամ՝ ընդհանուր մոտ 24 դաս։ Յուրաքանչյուր դաս ձայնագրվում է, տնային առաջադրանքները ստուգվում են, իսկ հարցերը կարող ես տալ դասի ընթացքում և մասնակիցների Telegram խմբում։
Ի՞նչ է պետք մասնակցելու համար։
Համակարգիչ կամ նոութբուք և կայուն ինտերնետ։ Գործիքներից շատերն ունեն անվճար տարբերակ․ թե կոնկրետ ինչից ենք օգտվելու, կբացատրենք առաջին դասին։
Որքա՞ն է արժեքը։
Ամսական՝ 49,000 ֏ (3 ամիսը՝ 147,000 ֏)։ Ամբողջ դասընթացը մինչև նոյեմբերի 20-ի մեկնարկը միանգամից վճարելիս՝ 98,000 ֏․ երրորդ ամիսն անվճար է, և խնայում ես 49,000 ֏։
Ինչպե՞ս ամրագրել տեղս։
Լրացրու գրանցման ձևը և ընտրիր վճարման տարբերակը։ Տեղը կարող ես ամրագրել 20,000 ֏-ով․ այն ներառված է ուսման վարձի մեջ և հանվում է ընտրած տարբերակի ընդհանուր գումարից։ Միայն ամրագրումը ամբողջական վճարում չէ․ 98,000 ֏ գինը գործում է, երբ ամբողջ գումարը վճարվում է մինչև նոյեմբերի 20-ի մեկնարկը։
Աշխատանք կամ եկամուտ երաշխավորո՞ւմ եք։
Ոչ։ Սովորեցնում ենք գործնական հմտություններ և օգնում ենք ամբողջացնել նախագծերդ։ Թե ինչպես կօգտագործես դրանք՝ աշխատանքում, բիզնեսում կամ նոր նախագծերում, կախված է քեզանից։
Ինչո՞վ է տարբերվում AI Full Stack Programming-ից։
Full Stack-ը 6-ամսյա ծրագրավորման դասընթաց է նրանց համար, ովքեր ուզում են դառնալ ծրագրավորող։ Այս դասընթացը 3 ամիս է և կենտրոնացած է AI-ի օգնությամբ արագ գործնական արդյունքի վրա։

Պատրա՞ստ ես սկսելու

Մոտակա մեկնարկը՝ 20 նոյեմբերի, 2026 թ. · 19:30

Ամրագրել տեղս