Ցանկանում ենք շնորհավորել մեր ուսանող Նարեկ Արշակյանին, ով հաջողությամբ ավարտել է ուսուցման հերթական փուլը և ստացել իր սերտիֆիկատը։
Նարեկը նպատակասլաց, աշխատասեր և մտածող ուսանող է։ Մեզ հետ սովորել է ավելի քան մեկ տարի՝ շարունակաբար հետաքրքրվելով ծրագրավորմամբ և նոր տեխնոլոգիաներով։
Այս սերտիֆիկատը վերաբերում է նրա 4-ամսյա Web Programming ծրագրին, որի ընթացքում նա սովորել է HTML, CSS և JavaScript։ Սակայն կարևոր ենք համարում նշել, որ ծրագրավորման աշխարհում սերտիֆիկատը վերջնակետ չէ, այլ հերթական քայլը։
Անկեղծ ասած՝ չենք կարող ասել, որ այս 4 ամիսները լիովին արտացոլում են Նարեկի հնարավորությունները։ Նրա գիտելիքները լավ հիմք են ստեղծել, բայց վստահ ենք, որ նա կարող էր հասնել նույնիսկ ավելի մեծ արդյունքների։ Մենք «սովորել» բառը չենք կապում միայն դասընթաց ավարտելու հետ. մեր համոզմամբ, ծրագրավորողը սովորում է այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծում է, փորձարկում և լուծում իրական խնդիրներ։
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել է՝
HTML և CSS — մոտ 1.5 ամիս,
JavaScript — մոտ 2.5 ամիս։
Նարեկին մաղթում ենք հաջողություն իր IT ճանապարհին, հետաքրքիր նախագծեր, նոր գիտելիքներ և երբեք չկորցնել սովորելու ցանկությունը։
Սերտիֆիկատը հաստատում է անցած ճանապարհը, իսկ իրական արդյունքները դեռ առջևում են։

Դասավանդող՝ Դանիել Համբարձումյան։






ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։