Շատերը AI Automation սովորելիս առաջինը բացում են n8n-ը, տեսնում բազմաթիվ node-եր ու չեն հասկանում՝ որտեղից սկսել։
Իրականում սկզբում պետք չէ փորձել սովորել n8n-ի բոլոր հնարավորությունները։
Ավելի ճիշտ ճանապարհը սա է՝ վերցնել մեկ պարզ խնդիր և Claude-ի օգնությամբ այն վերածել աշխատող automation-ի։
Ի՞նչ է n8n-ը
n8n-ը workflow automation հարթակ է, որի միջոցով կարող ես տարբեր ծրագրեր և ծառայություններ կապել իրար։
Օրինակ՝
Form → n8n → AI → Google Sheets → Email
Մարդը լրացնում է հայտը, n8n-ը ստանում է տվյալները, AI-ը մշակում է դրանք, արդյունքը պահպանվում է Google Sheets-ում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվում է նամակ։
Սկզբում հենց այսպիսի պարզ workflow-ներից արժե սկսել։
Իսկ Claude-ն ինչի՞ համար է
Claude-ը կարող է դառնալ քո օգնականը automation կառուցելու ընթացքում։
Օրինակ՝ կարող ես նկարագրել խնդիրը.
Երբ կայքից նոր հայտ է գալիս, ուզում եմ տվյալները ստուգվեն, AI-ը հասկանա՝ ինչ ծառայությամբ է հետաքրքրված հաճախորդը, տվյալները գրանցվեն Google Sheets-ում և պատասխանատուին ծանուցում գնա։
Հետո Claude-ի հետ կարող ես քայլ առ քայլ հասկանալ՝
ինչ trigger է պետք → ինչ node-եր են պետք → ինչ տվյալներ փոխանցել → որտեղ է պետք API → ինչ պայմաններ ավելացնել → ինչպես ստուգել workflow-ը։
Այսինքն՝ պարտադիր չէ ամեն ինչ անգիր իմանալ։
Բայց կարևոր է հասկանալ՝ ինչ ես կառուցում և ինչու։
Առաջին automation-ը ինչի՞ց սկսել
Մի սկսիր բարդ AI Agent-ից։
Սարքիր մի փոքր համակարգ, օրինակ՝
Webhook → n8n → Google Sheets
Երբ սա հասկանաս, ավելացրու AI.
Webhook → n8n → Claude → Google Sheets
Հետո ավելացրու պայմաններ.
Webhook → Claude → IF → Google Sheets → Notification
Այս ճանապարհով արդեն սկսում ես հասկանալ automation-ի հիմնական տրամաբանությունը։
Ի՞նչ պետք է սովորես n8n-ում
Սկզբում կենտրոնացիր մի քանի հիմնական գաղափարի վրա՝ Trigger, Action, Webhook, JSON, API, Conditions և տվյալների փոխանցում node-երի միջև։
Պետք չէ առաջին օրը տասնյակ integration-ներ սովորել։
Եթե հասկանում ես, թե տվյալը որտեղից է գալիս, ինչ պետք է կատարվի դրա հետ և ուր պետք է գնա, արդեն կարող ես աստիճանաբար ավելի բարդ workflow-ներ կառուցել։
Հետո անցիր իրական խնդիրների
Օրինակ՝ կարող ես կառուցել՝
Instagram → AI → Google Sheets
Website → AI Agent → CRM → Manager
Email → AI → Classification → Notion
Lead → CRM → Follow-up → Notification
Այս փուլում արդեն n8n-ը պարզապես սովորելու գործիք չէ։ Դու սկսում ես իրական գործընթացներ ավտոմատացնել։
Ամենակարևոր սխալը
Մի հարցրու՝
«n8n-ով ի՞նչ կարող եմ ավտոմատացնել»։
Սկզբում հարցրու՝
«Ի՞նչ խնդիր ունեմ, որը պետք է լուծեմ»։
Հետո նոր որոշիր՝ այդ խնդրի լուծման համար քեզ պետք է n8n, Claude, Google Sheets, CRM, API, թե մեկ այլ գործիք։
AI Automation Specialist-ի արժեքը հենց այստեղ է՝ ոչ թե հնարավորինս շատ գործիքներ իմանալու, այլ խնդիրը հասկանալու և աշխատող համակարգ կառուցելու մեջ։
Եթե ուզում ես սկսել
Սկսիր այս հերթականությամբ՝
Պարզ խնդիր → n8n workflow → տվյալներ → Claude → API → պայմաններ → իրական automation
Մի փորձիր առաջին օրվանից մեծ համակարգ կառուցել։
Կառուցիր առաջին փոքր workflow-ը, հասկացիր՝ ինչպես է տվյալը շարժվում համակարգով, հետո աստիճանաբար բարդացրու։
Ուզո՞ւմ ես AI Automation-ը սովորել որպես մասնագիտություն
Մենք անցկացնում ենք AI Automation Specialist դասընթաց։
3 ամիս · 24 դաս · շաբաթական 2 հանդիպում · խմբում մինչև 5 մասնակից։
Դասընթացում սովորում ենք ոչ միայն աշխատել AI գործիքներով, այլ նաև կապել դրանք իրար և կառուցել իրական automation համակարգեր։





ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։