AI Automation-ը միայն ChatGPT չէ
Շատերը AI ասելով պատկերացնում են ChatGPT-ին հարց տալը, տեքստ գրել տալը կամ նկար ստեղծելը։
Բայց AI Automation-ը սկսվում է այնտեղ, որտեղ տարբեր գործիքներ սկսում են աշխատել միասին և կատարել ամբողջական գործընթաց։
Օրինակ՝
Instagram → n8n → AI Agent → Google Sheets → Notion → գործողություն
Հաճախորդը գրում է Instagram-ում։ Համակարգը կարող է ստանալ հաղորդագրությունը, AI-ի միջոցով հասկանալ՝ ինչ է ուզում հաճախորդը, պահպանել տվյալները Google Sheets-ում, ստեղծել համապատասխան task Notion-ում և շարունակել գործընթացը՝ առանց ամեն քայլը ձեռքով կատարելու։
Ի՞նչ է n8n-ը
n8n-ը automation հարթակ է, որի միջոցով կարելի է տարբեր ծրագրեր, API-ներ և AI գործիքներ կապել մեկ workflow-ի մեջ։
Պարզ ասած՝ n8n-ը թույլ է տալիս սահմանել՝
եթե տեղի ունեցավ X → կատարիր Y → փոխանցիր տվյալը Z համակարգին։
Օրինակ՝ նոր հայտ ստանալուց հետո կարելի է ավտոմատ փոխանցել տվյալները AI Agent-ին, մշակել դրանք, պահպանել Google Sheets-ում և տեղեկացնել պատասխանատու աշխատակցին։
Google Sheets-ը՝ որպես տվյալների պարզ համակարգ
Google Sheets-ը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սովորական աղյուսակ։
Automation-ի միջոցով այնտեղ կարող են ավտոմատ պահպանվել leads-ը, հաճախորդների տվյալները, հարցումները, կարգավիճակները կամ AI-ի մշակած արդյունքները։
Այսինքն՝ տվյալները հավաքելու համար այլևս պարտադիր չէ ամեն անգամ ձեռքով copy/paste անել։
Իսկ ինչի՞ համար է Notion-ը
Notion-ը կարող է դառնալ համակարգի հաջորդ մասը։
Օրինակ՝ n8n-ը կարող է ավտոմատ ստեղծել task, ավելացնել հաճախորդի տվյալները, թարմացնել նախագծի կարգավիճակը կամ փոխանցել թիմին անհրաժեշտ տեղեկատվությունը։
Եվ այստեղ արդեն ստանում ենք ոչ թե առանձին գործիքներ, այլ մեկ ընդհանուր համակարգ։
Ի՞նչ է փոխվում, երբ ավելացնում ենք AI Agent
Սովորական automation-ը հիմնականում կատարում է նախապես սահմանված քայլերը։
AI Agent ավելացնելով՝ համակարգում կարող ենք ունենալ նաև AI-ի միջոցով տեղեկատվության վերլուծություն, դասակարգում, համապատասխան պատասխանի կամ հաջորդ գործողության պատրաստում։
Հենց այստեղից էլ սկսվում են ավելի հետաքրքիր համակարգերը՝
Lead → AI → CRM → Follow-up → Manager → Sale
Ո՞ւմ համար է այս ուղղությունը
AI Automation-ը կարող է հետաքրքիր լինել, եթե ուզում եք ոչ միայն օգտվել պատրաստի AI գործիքներից, այլ նաև հասկանալ՝ ինչպես են դրանք աշխատում միասին։
Հատկապես՝ եթե ծրագրավորող եք, freelancer, digital մասնագետ կամ ցանկանում եք սովորել նոր տեխնիկական ուղղություն։
Այստեղ նպատակը միայն n8n-ի, Google Sheets-ի կամ Notion-ի կոճակները սովորելը չէ։
Կարևորն այն մտածելակերպն է, որով կարողանում եք տեսնել բիզնես գործընթացը և կառուցել դրա ավտոմատացման լուծումը։
Խնդիր → գործընթաց → workflow → ինտեգրում → automation
Ի՞նչ կկարողանաք անել սովորելուց հետո
Կկարողանաք հասկանալ՝ որ գործընթացներն արժե ավտոմատացնել, կառուցել workflow-ներ, կապել տարբեր համակարգեր API/Webhook-ներով, աշխատել AI Agent-ների հետ և ստեղծել իրական բիզնես խնդիրներ լուծող ավտոմատացումներ։

Ուզո՞ւմ եք սովորել AI Automation-ը որպես մասնագիտություն
Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է AI Automation Specialist դասընթացի նոր խումբը։
Տևողությունը՝ 3 ամիս
Շաբաթական՝ 2 հանդիպում
Ընդհանուր՝ 24 դաս
Խմբում՝ առավելագույնը 5 մասնակից
Արժեքը՝ 120,000 դրամ/ամիս
Դասընթացի ընթացքում սովորում ենք ոչ միայն առանձին AI գործիքներ, այլ կառուցում ենք ամբողջական automation համակարգեր։
Եթե ցանկանում եք մասնակցել՝ գրեք «AGENT»։





ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։