Բիզնեսին միշտ չէ, որ առաջինը automation է պետք
Այսօր շատ բիզնեսներ ուզում են ներդնել AI, AI Agent-ներ, n8n և տարբեր ավտոմատացումներ։
Առաջին հարցը սովորաբար սա է՝
«Ի՞նչ կարող ենք ավտոմատացնել»։
Բայց հաճախ սա սխալ առաջին հարցն է։
Որովհետև մինչև որևէ բան ավտոմատացնելը պետք է հասկանալ՝ այդ պրոցեսն ընդհանրապես ճի՞շտ է կառուցված։
Եթե սխալ կառուցված պրոցեսը նույնությամբ տեղափոխենք ավտոմատացված համակարգի մեջ, խնդիրը չենք լուծի։
Պարզապես նույն սխալը կսկսենք ավելի արագ անել։
Ինչպիսի՞ սխալ պրոցեսների եմ հանդիպում
Պատկերացրեք՝ հաճախորդը դիմում է ընկերությանը։
Նրա տվյալների մի մասը հայտնվում է Instagram-ում, մյուս մասը՝ Google Sheets-ում, ինչ-որ տեղեկություն մնում է աշխատակցի WhatsApp-ում, իսկ կարևոր մանրամասներից մի քանիսն ուղղակի հիշում է մենեջերը։
Հետո մեկ ուրիշ աշխատակից այդ ամենը ձեռքով հավաքում է, տեղափոխում մեկ այլ համակարգ և նոր միայն շարունակում աշխատանքը։
Բիզնեսը նայում է այս պրոցեսին ու ասում է՝
«Եկեք այս ամենը ավտոմատացնենք»։
Բայց այստեղ նախ պետք է մեկ ուրիշ հարց տալ։
Ինչո՞ւ ենք ընդհանրապես այսքան քայլ անում։
Հնարավոր է՝ հինգ քայլից երկուսը պետք չեն։
Հնարավոր է՝ տվյալը պետք է հենց սկզբից մեկ տեղում հավաքվի։
Հնարավոր է՝ նույն տեղեկատվությունը երկու աշխատակից չպետք է մշակեն։
Այս դեպքում ամբողջ հին պրոցեսը ավտոմատացնելը ճիշտ լուծում չէ։
Automation-ը վատ պրոցեսը չի բուժում
Պատկերացնենք, որ այս ամբողջ սխալ կառուցված պրոցեսը տեղափոխեցինք n8n։
Կառուցեցինք workflow-ներ, միացրինք Google Sheets-ը, CRM-ը, AI Agent-ը, Telegram-ը և մնացած գործիքները։
Տեխնիկապես ամեն ինչ կարող է աշխատել։
Բայց եթե սկզբնական պրոցեսն անիմաստ բարդ էր, մենք պարզապես կառուցեցինք շատ լավ աշխատող վատ համակարգ։
Սա automation-ի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։
Ավտոմատացումը չի ուղղում վատ պրոցեսը։ Այն արագացնում է այն պրոցեսը, որը դու տվել ես իրեն։
Ուրեմն ինչի՞ց սկսել
Ես կառաջարկեի այս հերթականությունը․
Գործող պրոցես → Վերլուծություն → Պարզեցում → Automation → Չափում և բարելավում
1. Նկարագրիր գործող պրոցեսը
Առաջին հերթին հասկացիր՝ այսօր աշխատանքն իրականում ինչպես է կատարվում։
Ո՞վ է սկսում պրոցեսը։
Որտեղի՞ց են գալիս տվյալները։
Ո՞վ է դրանք մշակում։
Ո՞ւր են փոխանցվում։
Ո՞ր քայլերն են ձեռքով կատարվում։
2. Գտիր ավելորդ քայլերը
Հետո նայիր ամբողջ շղթային և հարցրու՝
Այս քայլը ինչո՞ւ գոյություն ունի։
Եթե պատասխանը պարզապես «միշտ այսպես ենք արել» է, արժե ավելի խորությամբ ուսումնասիրել։
3. Պարզեցրու
Automation-ից առաջ փորձիր հնարավորինս պարզեցնել պրոցեսը։
Եթե 7 քայլը կարելի է դարձնել 4, նախ դա արա։
4. Հետո միայն ավտոմատացրու
Երբ արդեն հասկանում ես՝ ինչպիսին պետք է լինի ճիշտ պրոցեսը, կարելի է ընտրել համապատասխան գործիքները։
Դա կարող է լինել՝ n8n, AI Agent, CRM, Google Sheets, Notion, API, Webhook կամ լրիվ այլ լուծում։
Գործիքը պետք է ընտրվի խնդրից հետո, ոչ թե խնդիրը՝ գործիքից հետո։
AI Automation Specialist-ը միայն n8n իմացող մարդ չէ
Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր ուզում են AI Automation-ը սովորել որպես մասնագիտություն։
n8n-ի node-երը սովորելը դեռ ամբողջ մասնագիտությունը չէ։
Լավ մասնագետը պետք է կարողանա հասկանալ բիզնեսի խնդիրը, տեսնել գործող պրոցեսը, գտնել թույլ ու ավելորդ քայլերը և միայն դրանից հետո նախագծել automation-ը։
Այսինքն՝ մտածել ոչ միայն՝
«Ինչպե՞ս սա ավտոմատացնեմ», այլ նաև՝
«Սա ընդհանրապես պե՞տք է այսպես անել»։
Այդ տարբերությունն է սովորական workflow կառուցելու և իրական խնդիր լուծելու միջև։
Մի պարզ կանոն
Հաջորդ անգամ, երբ տեսնես կրկնվող աշխատանք ու մտածես այն ավտոմատացնելու մասին, միանգամից n8n մի բացիր։
Սկզբում հարցրու՝
1. Ինչո՞ւ ենք սա անում։
2. Պե՞տք է այս քայլը։
3. Կարո՞ղ ենք պրոցեսը պարզեցնել։
4. Եվ միայն հետո՝ կարո՞ղ ենք այն ավտոմատացնել։
Որովհետև նպատակը հնարավորինս շատ automation ունենալը չէ։
Նպատակը ավելի լավ աշխատող համակարգ կառուցելն է։
Ուզո՞ւմ ես սովորել նման համակարգեր կառուցել
Մեկնարկում է AI Automation Specialist դասընթացի նոր խումբը։
3 ամիս · 24 դաս · շաբաթական 2 հանդիպում · խմբում մինչև 5 մասնակից։
Դասընթացում սովորում ենք ոչ միայն AI գործիքներ և n8n, այլ նաև հասկանալ պրոցեսը, նախագծել workflow-ը, կապել տարբեր համակարգեր և կառուցել իրական automation լուծումներ։





ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձիր առաջինը, ով կգրի։